



Աշխատանքները իրականացվում են՝
Ավտոմատացված փոշեզրկման շնորհիվ միջինում 6մ2 գորգից հեռացվում է 100-200գ փոշի մինչև բուն լվացման փուլը, այս ցուցանիշը պարզապես հնարավոր չէ իրականացնել կիսաավտոմատ կամ ձեռքով փոշեզրկման արդյունքում: Ավտոմատացված լվացման շնորհիվ գորգի յուրաքանչյուր հատված մաքրվում է հավասարաչափ, խոզանակները լվացման ողջ ընթացքում անընդհատ փոխում են շարժման ուղղությունը՝ հեռացնելով գորգի կամայական հատվածում տեղակայված կեղտը և ապահովելով կատարյալ լվացում: Լվացումը իրականացվում է հատուկ հակաբակտերիալ և հակաալերգիկ նյութերի միջոցով: Ավտոմատացված չորացման շնորհիվ գորգը պարզաջրվում է և 3 րոպե ժամանակում չորացվում 95%: Ավտոմատացված չորացումը հնարավորություն է տալիս իրականացնել գորգի լվացում տարվա ցանկացած եղանակին: Գորգի գույները չեն խառնվում, ծալքեր չեն առաջանում: Ավտոմատացված թարմացման շնորհիվ գորգի խավը սանրվում և ձեռք է բերում առավել թարմ տեսք:









